Մատչելիության հղումներ

Էստոնիան խզելու է Ռուսաստանի հետ իրավական օգնության պայմանագիրը


Էստոնիայի խորհրդարանի շենքը, արխիվ
Էստոնիայի խորհրդարանի շենքը, արխիվ

Էստոնիան մտադիր է խզել Ռուսաստանի հետ իրավական օգնության պայմանագիրը: Որոշման նախագիծը կազմել և խորհրդարանին է փոխանցել երկրի Արդարադատության նախարարությունը:

«Արդարադատության նախարար Կալլե Լաանետը հանրության հաստատմանն է ներկայացրել նախագիծ, ըստ որի, Էստոնիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև իրավական աջակցության համաձայնագիրը կչեղարկվի», - ասվում է պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նախարարի խոսքով, էստոնական կողմը նման որոշում է կայացնում ռուսական արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը կորցնելու հետևանքով:

Չեղարկվելիք համաձայնագիրն ուժի մեջ է 1995 թվականից և նախատեսում է մի շարք իրավական հարցերի շուրջ փոխգործակցության պարզեցված ընթացակարգ։

Բացի դատարանների որոշումների փոխադարձ ճանաչումից, համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն փաստաթղթերի փոխանակման և քրեական գործերի քննության հարցում:

Ռուս-էստոնական համաձայնագրի խզման վերջնական որոշումը պետք է ընդունի Էստոնիայի խորհրդարանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG