Մատչելիության հղումներ

Բլինքենի տեղակալը նշում է՝ ԱՄՆ-ը պետք է մեծացնի Հայաստանի զարգացման աջակցությունը, պաշտպանական համագործակցությունը


Միացյալ Նահանգները պետք է մեծացնի Հայաստանի զարգացման աջակցությունը, ինչպես նաև երկրի հետ պաշտպանական համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։

«Մենք պետք է մեծացնենք օգնության շրջանակը, որը մենք տրամադրում ենք Հայաստանին, լինի դա զարգացման աջակցություն, լինի դա պաշտպանական ոլորտում գործընկերություն կամ անվտանգության ոլորտում աշխատանք», - հայտարարել է պաշտոնյան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի վերաբերյալ լսումների ժամանակ:

Քիմը հավելել է՝ աջակցությունը պետք է ավելացնել այնքան, որքան որ ընդունելի կլինի Հայաստանի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG