Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ քննարկել է Արցախի շուրջ իրավիճակը։
Ըստ հաղորդագրության՝ նրանք խոսել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի մասին։