Թուրքիան և Ադրբեջանը SAT-SAS զորավարժություններ են անցկացնում, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական ռազմական գերատեսչությանը։
Երկու երկրների ռազմածովային ուժերի հատուկ նշանակության համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը։
Բացի այդ, սեպտեմբերի 18-ից 30-ը Թուրքիան և Պակիստանը կանցկացնեն «Հավերժ եղբայրություն 2» զորավարժությունները, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան «Կովկասյան արծիվ» զորավարժություններ կանցկացնեն երկու երկրների հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ։