Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն ստուգում է Հայաստանում վագներականների մասին հրապարակումները


Ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է Հայաստանում վագներականների մասին հրապարակումները, այսօր Ազգային-ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ ԱԱԾ -ն վագներականների՞ է փնտրում:

«Ինչ վերաբերում է վագներական փնտրելու մասին Ազգային անվտանգության ծառայության գործողություններին, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված հրապարակումներին և դա քրեական օրենսդրության և քրեական դատավարության օրենսդրության նորմ է: Ես ինչքան տեղյակ եմ, նման հրապարակում է եղել տելեգրամյան ալիքներով, Ազգային անվտանգության ծառայությունն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը և այդտեղ էլ որևէ արտառոց բան չկա», - պատասխանեց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG