Մատչելիության հղումներ

Զախարովա․ «Մոսկվան Ադրբեջանի դեմ դիվանագիտական դեմարշ է իրականացրել»


«Մոսկվան Ադրբեջանի դեմ դիվանագիտական դեմարշ է իրականացրել՝ բողոքելով կիրակի օրը Ռուսաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ Բաքվի պաշտոնական դիրքորոշման դեմ», - Վլադիվոստոկում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ադրբեջանի ԱԳՆ-ը դատապարտել էր Ռուսաստանի կողմից բռնակցված ուկրաինական տարածքներում ընտրությունների անցկացումը։

«Նման գնահատականները անընդունելի են, դրանք չեն համապատասխանում մեր պետությունների մեջ առկա դաշնակցային հարաբերություններին», - նշել է Զախարովան՝ հավելելով, - «մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցերին վերաբերվի նույն հարգանքով, որով նա ակնկալում է, որ մենք պետք է վերաբերվենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG