Այսօր ժամը 12։15-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Պաշտպանության բանակը՝ նշելով՝ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
Ըստ հաղորդման՝ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այսօր ՊԲ-ն նաև հաղորդել է ադրբեջանական զինուժի կողմից Ճանկաթաղի ուղղությամբ հրադադարը խախտելու մասին՝ կիրառելով հրաձգային զենք։
Ըստ ՊԲ-ի՝ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Բաքուն դեռ չի արձագանքել այս հաղորդումներին։