Այսօր ժամը 3:40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքում է հաղորդագրությունը:
Նախօրեին ևս Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր տվյալ ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցների մասին: