Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ Արցախի բանակը Մարտունու շրջանում մարտական հերթապահություն իրականացնող ադրբեջանական ուժերի դեմ «շան օգնությամբ ահաբեկչական գործողության փորձ է նախաձեռնել»։
Ադրբեջանի ՊՆ-ն որպես ապացույց շան լուսանկար է հրապարակել, որի վզին սարքավորումներ են ամրացված, պնդելով, որ դրանք ինքնաշեն պայթուցիկներ են։
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի պնդումը՝ այն որակելով «հորինվածք և կեղծիք»:
Ստեփանակերտն ընդգծում է՝ «Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները»։