Այսօր Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Արգենտինայի դեսպան Մարիանխելես Բելլուշին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ դիվանագետին բողոքի նոտա է հանձնվել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հայտարարության հետ կապված։
«Այն ժամանակ, երբ Արևելյան Եվրոպան պատերազմի մեջ է, կան այլ դաժան հակամարտություններ, որոնք նվազ հանրային ուշադրություն են գրավում, բայց նույնքան ցավոտ են։ Օրինակ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում», - սեպտեմբերի 9-ին Նյու Դելիում «Մեծ քսանյակի» անդամ երկրների առաջնորդների հավաքին հայտարարել է նախագահ Ֆերնանդեսը»։
Պաշտոնական Բաքուն Արգենտինայի դեսպանին հորդորել է «ձեռնպահ մնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարություններից»։