Այսօրվանից Վրաստանը չեղարկում է Չինաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Գիտեք, որ շատ հաջող այց եմ ունեցել Չինաստան, և Չինաստանն այսօր հանդիսանում է աշխարհի երկրորդ ուժեղագույն տնտեսությունը։ Մեր հիմնական շահերից մեկը Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումն է, Չինաստանից էլ ավելի շատ ներդրումներ և զբոսաշրջիկների ներգրավումը», - հայտարարել է վարչապետ Ղարիբաշվիլին։
Այս տարվա հուլիսին Թբիլիսին և Պեկինը հայտարարել են հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության հասցնելու որոշման մասին։ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, մեկնաբանելով այդ զարգացումը, Թբիլիսիին կոչ է արել զգուշանալ Չինաստանի հանդեպ իր քաղաքական պարտավորություններից: