Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով 300 ՄՎտ էլեկտրաէներգիա Հայաստան, իսկ այնտեղից՝ Իրան մատակարարելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը "РИА Новости"-ի հետ զրույցում:
«Այժմ մենք դիտարկում ենք Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից՝ Իրան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը, և հնարավոր է նաև այլ երկրներ», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ռուսական կողմն առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում է առկա ենթակառուցվածքներն օգտագործելու շուրջ, որպեսզի մատակարարումները սկսի առանց նոր շինարարություն իրականացնելու:
Շուլգինովը պնդել է՝ նախագծի բոլոր մասնակիցները շահագրգռված են։
Ռուսաստանի էներգետիկայի նախարարն այլ մանրամասներ չի հայտնել, հստակ չէ, թե ինչ երթուղով է իրականացվելու մատակարարումը մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հաշվի առնելով, որ երկու երկրների միջև էներգետիկ ենթակառուցվածքներ չեն գործում։