Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քյարիմ Վալիևը ժամանել է Թուրքիա։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Վալիևը Թուրքիայում կքննարկի երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Այցի ընթացքում Վալիևը հանդիպումներ կունենա Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։