Ավերիչ երկրաշարժից հետո Մարոկկոյի իշխանությունները հայտարարել են չորս «բարեկամ երկրներից»՝ Իսպանիայից, Կատարից, Մեծ Բրիտանիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից օգնություն ընդունելու պատրաստակամության մասին:
Շատ երկրներ օգնություն էին առաջարկել երկրաշարժից տուժած այդ երկրին, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Գերմանիան, ինչպես նաև Եվրամիությունը:
Վերջին տվյալներով՝ Մարոկկոյում ուրբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2 հազար 122 մարդ, ևս 2 հազար 421-ը վիրավորվել է։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։