Ալիևը հրատապ հանդիպում անցկացնելու առաջարկ չի ստացել, «Ռոյթերզին» ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Փաշինյանն այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցների ժամանակ խոսելով սահմաններին լարվածության աճից՝ տեղեկացրել է, որ պատրաստ է հրատապ հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ լարվածությունը թուլացնելու համար։
Հեռախոսազանգերի ընթացքում Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։