Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի պնդումը


Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի հաղորդումը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 9-ին`ժամը 03։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Բաքուն, մասնավորապես, հաղորդել է, թե հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները վերոնշյալ ժամանակահատվածում «կրակել են Նախիջևանի Սադարակի շրջանի ադրբեջանական դիրքերը: Ադրբեջանական զինուժը պատասխան գործողություններ է ձեռնարկել»։

XS
SM
MD
LG