Մատչելիության հղումներ

Զենքի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել են «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրողը և ռուսամետ բլոգերը


Զենքի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել են «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրող Աշոտ Գևորգյանը և ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ձերբակալությունները կատարվել են Սյունիքի մարզում՝ սեպտեմբերի 6-ին և 7-ին: Գործի շրջանակներում ընդհանուր առմամբ ձերբակալված է 7 հոգի:

Աբրահամյանի փոխանցմամբ՝ նրանք կասկածվում են Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ. այն է՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Ըստ ՔԿ խոսնակի, ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկելու կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեսպանությունն ընդգծում է. - «Կապի մեջ ենք այս լրատվական գործակալության խմբագիրների հետ, ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG