Հայաստանը դեռ դուրս չի բերել իր 10 հազար զինվորականներին Ղարաբաղից, այդ մասին «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա հայտարարել է, որ Հայաստանն այդպիսով չի կատարել նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության մի շարք կետեր։
Ամիրբեկովը նաև հայտարարել է, որ Հայկական կողմը Ղարաբաղում ծանր ռազմական տեխնիկա ունի և շարունակում է ականապատումները, չի տրամադրում ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ և չի բացահայտում զանգվածային թաղումների վայրերը։
«Դրանք բոլորը ռազմական հանցագործություններ են, շատ մանրամասներ չեմ հայտնի, իրավական գործընթացները շարունակվում են», - հայտարարել է Ամիրբեկովը։
Հայաստանը բազմիցս տրամադրել է Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ, հերքել է ադրբեջանական հայտարարությունները ականապատումների և Հայաստանի զինված ուժերի Արցախում ներկայության մասին։