Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն է ներկայացրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հանդիպման այլ մանրամասներ չեն փոխանցվում: