Մատչելիության հղումներ

Վիկտոր Բիյագովը նշանակվել է Նիդերլանդներում Հայաստանի նոր դեսպան, Տիգրան Բալայանը՝ Բելգիայում


Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից ու նշանակվել Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ու Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):

Տիգրան Բալայանն էլ հետ է կանչվել Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից ու նշանակվել Բելգիայում ՀՀ դեսպան և Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG