17 անձ փորձել է կաշառքի միջոցով վարորդական վկայական ստանալ․ գործն ուղարկվել է դատարան, փոխանցում է Գլխավոր դատախազությունը։
Ըստ հաղորդման՝ 2023-ի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի 17 քաղաքացի, առանց տեսական և գործնական քննությունները հանձնելու, վարորդական վկայականներ ստանալու և վարորդական վկայականում նոր կարգ ավելացնելու նպատակով, քաղաքացի Գ.Գ.-ին տվել է 70 հազարից մինչև 300 հազար դրամ, Գ.Գ.-ն այս կերպ ստացել է ընդհանուր առմամբ 5 մլն 931 հազար դրամ:
17 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կաշառք տալու փորձի համար, իսկ Գ.Գ.-ի նկատմամբ՝ կաշառք ստանալու, խոշոր չափերով կաշառք տալու դրդչության փորձի համար։