Apple ընկերության հաջորդ iPhone-ը, որը կներկայացվի սեպտեմբերի 12-ին, ամենայն հավանականությամբ կլիցքավորվի Android հեռախոսներին բնորոշ USB Type C լարով։
Սա Եվրամիության պահանջն է։ Եվրամիությունն անցած տարի որոշեց՝ բոլոր հեռախոսները, ինչպես նաև այլ տեսակի բազմաթիվ գաջեթներ պետք է միանման լիցքավորիչներ ունենան՝ սպառողների գումարները խնայելու և թափոնները կրճատելու համար։