Այսօր առավոտյան Բիշքեկում ձերբակալվել է ընդդիմադիր «Միասնական Ղրղըզստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Ադախան Մադումարովը։
Ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինները քաղաքական գործչին ձերբակալել են այն պահին, երբ նա իր տան մերձակայքում զբոսնում էր 13-ամյա որդու հետ։
Մադումարովին կասկածում են հեղաշրջում կազմակերպելու փորձի և զանգվածային ակարգություններ հրահրելու մեջ։ Օգոստոսի 31-ին Ղրղըզստանի Գլխավոր դատախազությունը դիմել էր երկրի խորհրդարանին՝ Մադումարովին անձեռնմխելիությունից զրկելու պաշտոնական խնդրանքով։