Մատչելիության հղումներ

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ


Ժամը 12:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ հերքելով շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր ժամը 12:00-ի սահմաններում Սոթքի հատվածում հայկական դիրքերը ենթարկվել են ականանետային հարվածների:

Երեկ առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասի, կեսօրից հետո լարվածությունը նվազեց: Հայկական կողմը հաղորդել է 3 զոհի և 2 վիրավորի մասին, Ադրբեջանն էլ՝ 3 վիրավորի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG