Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին է ներկայացրել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ:
Հայկական ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ քննարկվել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:
Առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասին: Ավելի ուշ նախարարությունը հայտնեց հայկական կողմի 3 զոհի և 2 վիրավորի մասին:
Ադրբեջանը հաղորդում է իր 3 վիրավորների մասին և պնդում, թե «պատասխան գործողություններ» են ձեռնարկել: