Մատչելիության հղումներ

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն. Փաշինյանը՝ այսօրվա ադրբեջանական հարձակման մասին


Այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ Սոթքի և Նորաբակի մոտակայքում Հայաստանի մարտական դիրքերի ուղղությամբ թիրախավորել են N դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 զինծառայող, վիրավորվել՝ 2-ը, սոցիալական ցանցում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները՝ զուգորդված ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են, հավելել է նա:

Այսօր առավոտյան 7:50-ից է իրադրությունը լարվել Վարդենիսի Սոթք, ավելի ուշ Նորաբակ գյուղերի դիրքերում։ Ըստ պաշտպանական գերատեսչության՝ Ադրբեջանը ինտենսիվ կրակել է հրաձգային զենքերով ու ականանետով։ Կրակի ինտենսիվությունը 3 ժամ անց նվազեց, հետո վերսկսեց նաև անօդաչուների կիրառմամբ՝ Սոթքից բացի, Նորաբակի ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG