Մատչելիության հղումներ

Անդրկովկասում համագործակցության խորացման խնդիրները՝ Լավրով-Ֆիդան բանակցությունների օրակարգում


Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում նախատեսվում է մանրամասն վերլուծել Անդրկովկասում համագործակցության խորացման խնդիրները, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը, տրանսպորտային կապերի և կոմունիկացիաների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերակառուցումը, ասված է բանակցությունների օրակարգի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ հրապարակած ծավալուն հայտարարության մեջ։

Նշված է նաև, որ նրանք կանդրադառնան այպնիսի ռազմավարական նախագծերի վրա համատեղ աշխատանքին, ինչպիսին է ատոմակայանի կառուցումը։

Ուկրաինական պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ ռուսական կողմը նախատեսում է բարձրացնել նաև Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության ստեղծման վնասակարության թեման։

Մոսկվայում կայանալիք բանակցություններում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է իր թուրք գործընկերոջ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Մոսկվան Ուկրաինա մեկնող բոլոր նավերը համարում է ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ, նաև հայտնում են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից։

«Մենք ևս մեկ անգամ թուրքական կողմի ուշադրությանը կներկայացնենք ռուսական դիրքորոշումը, որն արտացոլված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության այս տարվա հուլիսի 19-ի հայտարարության մեջ, ըստ որի՝ հացահատիկի գործարքի ավարտից հետո բոլոր նավերը, որ մեկնում են Ուկրաինա, համարվում են հակամարտությունում Կիևի կողմից ներգրավված ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG