Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանի կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը


Հակակոռուպցիոն դատարանը գրեթե 2 տարի անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը փոխարինելու հարցի քննությունից հետո հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի վաղը՝ առավոտյան 10:30-ին:

Նախորդ բոլոր դեպքերում դատարանն անփոփոխ է թողել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խափանման միջոցը՝ պատճառաբանությամբ, թե Տոնոյանը կարող է վկաների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրել։

Շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող 55-ամյա Տոնոյանը չի ընդունում մեղադրանքը, պաշտպանական թիմն էլ քրեական գործը շինծու և անհիմն է որակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG