Մատչելիության հղումներ

Բաքուն անընդունելի է համարում Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունները


Ադրբեջանի արտգործնախարարությունը անընդունելի է համարում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կալոնայի հայտարարությունները՝ պնդելով, որ դրանք չեն ծառայում տարածաշրջանում կայունությանը։

Նախարար Կոլոնան մասնավորապես հայտարարարել է, թե Բաքուն Արցախի հայերի նկատմամբ խեղդամահության ռազմավարություն է կիրառում, որպեսզի ստիպի նրանց զանգվածաբար արտագաղթել, Ադրբեջանի իշխանությունների այդ քայլերը որակելով անբարո։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, հակադարձելով ֆրանսիական դիվանագիտության ղեկավարին, պնդել է, թե Բաքուն ջանքեր է գործադրում Ղարաբաղի հայերին ինտեգրելու ուղղությամբ, «խոչընդոտել այդ ջանքերին և հայտարարել, թե իբր շրջանից հայ բնակիչներին վտարելու քաղաքականություն է իրականացվում բացարձակ սխալ է»։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին վերջ տալ նման քայքայիչ և սադրիչ հայտարարություններին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG