Օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա:
Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո:
Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը: