Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատեց, որ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը զոհվել է օգոստոսի 23-ի ավիավթարից։
Բոլոր 10 զոհերի, ներառյալ անձնակազմի երեք անդամների ինքնությունը պարզվել է, նրանք համապատասխանում են թռիչքի թերթիկում լրացված անուններին, այսօր հայտնել է Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ ավիացիոն քաղավիացիան հրապարակել էր Տվերի շրջանում կործանված մասնավոր օդանավի ուղևորների ցանկը, որոնց թվում էին նաև Եվգենի Պրիգոժինը և «Վագների» հրամանատար Դմիտրի Ուտկինը։
Օդանավի կործանման պատճառի մասին կոմիտեն առայժ ոչինչ չի հաղորդում։