Մատչելիության հղումներ

Մոսկվան զգուշացնում է Քիշնևին ավելի խորը չներգրավվել Կիևին «աջակցելու» գործընթացին


Ռուսաստանը զգուշացնում է Քիշնևին ավելի խորը չներգրավվել Կիևին «աջակցելու» գործընթացին, ինչը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Արևմուտքը, չնայած Մոլդովայի սահմանադրությամբ ամրագրված չեզոք կարգավիճակին, «շարունակում է ակտիվորեն ներգրավել» այդ երկիրը ուկրաինական հակամարտության մեջ։

«Մենք բազմիցս զգուշացրել ենք պաշտոնական Քիշնևին նման քայլերի աղետալի հետևանքների մասին»,- նշել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև մեղադրել է Մոլդովային «Կիևի ռեժիմի լոգիստիկ հավելվածի» վերածվելու համար, որ տարբեր ապրանքներ է մատակարարում Ուկրաինա։

«Ռուսաստանին չի կարող չանհանգստացնել նաև փաստը, որ քննարկվում է ռազմական նշանակության ապրանքներ Մոլդովայի տարածքով փոխադրելու հնարավորությունը», - հայտարարել է Մարիա Զախարովան՝ հավելելով, որ ռուս-մոլդովական հարաբերությունների ներկա վիճակի մեղքն ամբողջությամբ կրում է պաշտոնական Քիշնևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG