Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, տեղեկացնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Փաստաբանը որոշումն անընդունելի է որակել՝ հայտնելով, որ ներկայացնելու են վճռաբեկ բողոք. - «Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվել էին հուլիսի վերջին, նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, պետությանը վնաս հասցնելու համար։