Մատչելիության հղումներ

ՔԿ նախնական տեղեկություններով՝ տրանսգենդեր կինն ու Արմավիրի բնակիչը թմրամիջոցների հետ կապված վիճել են


Արմավիրի մարզի 26-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել նույն մարզի 28-ամյա քաղաքացու սպանության համար, հայտնում է Քննչական կոմիտեն։ 28-ամյա տրանսգենդեր կինը սպանվել էր Երևանի կենտրոնում՝ իր բնակարանում։

Ըստ ՔԿ-ի՝ դեպքից առաջ Ադրինան և 26-ամյա արմավիրցին վիճել են, նախնական տվյալներով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հարցերի շուրջ։ Քաղաքացին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Ադրինայի պարանոցի և կրծքավանդակի շրջանում, ինչի հետևանքով նա մահացել է, այնուհետև հրկիզել է բնակարանը և դեպքի վայրից հեռացել:

Իրավապահ կառույցն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ներկայացնելով դեպքի մանրամասները:

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG