Այսօր Հնդկաստանի համար պատմական օր է՝ Լուսնու վրա բարեհաջող վայրէջք կատարեց հնդկական տիզերական ապարտը։ Այսպիսով Հնդկաստանը դարձավ լուսնային առաքելություն իրականացրած չորրորդ երկիրը՝ ԱՄՆ-ից, նախկին ԽՍՀՄ-ից ու Չինաստանից հետո և առաջինը, ով ապարատ իջեցրեց Լուսնի մինչ այժմ չհետազոտված մասում՝ հարավային բևեռի մոտ։
Մի քանի օր առաջ Ռուսաստանի նմանատիպ փորձը ձախողվել էր։ Ռուսական ապարատը ջարդուխուրդ էր եղել ընկնելով Լուսնի վրա։ Անկախ Ռուսաստանի պատմության ընթացքում դա Լուսին հասնելու առաջին փորձն էր։
Աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող Հնդկաստանում մարդիկ ոգևորված ու անհանգիստ խմբվել էին հեռուստացույցների դիմաց՝ տներում, գրասենյակներում, ռեստորաններում, ու խանութներում։ Երեկվանից հազարավոր մարդիկ Հնդկաստանի սրբավայրերում ու գետերի մոտ աղոթում էին լուսնային առաքելության հաջողության համար։
«Չանդրայան-3» լուսնային առաքելության թռիչքը մեկնարկել էր հուլիսի 14-ին։