Այսօր ժամը 1:05-ից 2-ը ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, թե ժամը 02:10-ի սահմաններում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներն են կրակ բացել սահմանագոտու արևելյան հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչին «պատասխան գործողություններ» են հաջորդել: Այս հաղորդումը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է: