Մատչելիության հղումներ

Համաժամանակյա խուզարկություններ մոտ 200 ուկրաինական զինկոմիսարիատներերում


Ուկրաինայում իրավապահները համաժամանակյա խուզարկություն են իրականացրել մոտ երկու հարյուր զինկոմիսարիատներերում։

«Երկրի բոլոր շրջաններում բացահայտվել են կոռուպցիայի զանգվածային սխեմաներ», - հայտարարել է Գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ զինկոմիսարիատների աշխատակիցների դեմ հարուցվել է 112 քրեական գործ, կաշառակերության մեղադրանք է ներկայավել 33 պաշտոնյայի՝ կեղծ փաստաթղթերով ու պատճառներով նորակոչիկներին ծառայությունից ազատելու կամ տարկետման իրավունք տալու համար։

Մինչ այդ՝ անցած շաբաթ, նախագահ Զելենսկին նույն քննության շրջանակներում պաշտոնանկ էր արել տասնյակ զինկոմիսարների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG