Մատչելիության հղումներ

Մենք չենք ասում՝ եկեք միացեք մեզ, ասում ենք՝ եկեք միանանք այս օրակարգին՝ Փաշինյանի հեռացում. Սեֆիլյան


Փաշինյանի հեռացում, ժամանակավոր անցումային կառավարության ձևավորում, այս օրակարգի շուրջ պետք է լինի համախմբում, հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք այս վճռական փուլը սկսում ենք ի սկզբանե հայտարարելով՝ այս փուլն անպայման ավարտվելու է հաղթանակով, այդ պատճառով այս ընթացքում մեր կողմից տարաբնույթ միջոցներ կարող է ձեռնարկվեն, որ վերջապես այդ համախմբումը տեղի ունենա և քայլերից մեկը այս է, բայց սահմանափակված չենք միայն այս բնույթի քայլերով: Մենք չենք ասում՝ եկեք միացեք մեզ, մենք ասում ենք՝ եկեք միանանք այս օրակարգին՝ Փաշինյանի հեռացում և ժամանակավոր անցումային կառավարության ձևավորում: Այս օրակարգի շուրջ պետք է լինի համերաշխությունը, այս օրակարգի շուրջ պետք է լինի համախմբում: Նույնիսկ անցած տարիների իրարամերժ շրջանակներ, խմբեր, որոնք պարբերաբար զբաղված են եղել իրար սևացնելով, մերթ ընդ մերթ հավանաբար նաև մեր կողմից է եղել այդպիսի արարքներ, մենք այս մասին բարձրաձայնել ենք, այժմ կրկնում ենք, ինչպես ասում են՝ մենք մեր կողմից արդեն օգոստոսի 3-ից փորձում ենք մեր խոսույթն այնպես սրբագրել, այնպես խմբագրել, որ բոլորի համար հասկանալի լինի, որ մեր թիրախը Փաշինյան Նիկոլ կոչվող պատուհասն է, որից պետք է ձերբազատվենք», - նշեց Սեֆիլյանը:

Օգոստոսի 24-ին ԱԺԲ-ն հանրահավաք է հրավիրել, որին ընդառաջ այսօրվանից Ժիրայր Սէֆիլյանը շուրջօրյա լինելու է Ազատության հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG