Երեկ Երևանում տեղի ունեցած դաժան սպանության գործով կա ձերբակալված, հայտնում է Ոստիկանությունը։
Կիրակի օրը Երևանի կենտրոնում սեփական բնակարանում դանակի հարվածներով սպանվել էր 28-ամյա տրանսգենդեր քաղաքացի, ոստիկանությունը ժամանել էր դեպքի վայր, երբ հաղորդում էր ստացել բնակարանի հրդեհի մասին։
«Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ», - հայտնում է Ոստիկանության լրատվական բաժինը՝ հավելելով, որ «դիակի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վնասվածքներ»։
Ըստ նախնական տվյալների՝ 26-ամյա մի տղամարդ սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա տրանսգենդեր կնոջը՝ սպանելով նրան, ապա հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը: Կեսգիշերին կասկածյալը հայտնաբերվել է Բավրայի սահմանային անցակետում և ձերբակալվել։