Մատչելիության հղումներ

Բանակցություններ երկու լարված հարևանների՝ Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև


Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն, երկրի փաստացի ղեկավար Մուհամեդ բին Սալմանը այսօր Ջիդայում ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին։

Սա ամենաբարձր մակարդակի հանդիպումն է երկու երկրների միջև տարիներ տևած թշնամական հարաբերություններից հետո, ինչն ապակայունացնում էր տարածաշրջանը։

Սաուդյան Արաբիայի մամուլի պետական գործակալությունը սեղմ հաղորդագրություն է տարածել, նշելով, որ հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններն ու ապագա համագործակցության հնարավորությունները։

Իրանի արտգործնախարարությունը հաստատել է հանդիպման փաստը, առանց մանրամասներ հայտնելու։

Իրանի արտգործնախարարը նախօրեին է ժամանել Սաուդյան Արաբիա և իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ երկու երկրների միջև հարաբերությունները «ճիշտ ուղու վրա են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG