Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը. ԱՄՆ դեսպան


Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը, Հայտարարել է ԱՄՆ դեսպանը Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Քրիստինա Քվինը Վայոց Ձորի մարզում էր՝ դիտարկելու անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։

Այցի ընթացքում դեսպանը հանդիպել է Վայոց Ձորի մարզպետի, ԵՄ դիտորդական առաքելության և տեղի զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Նա այցելել է Ջերմուկ, հանդիպել համայնքի ղեկավարի և համայնքի ղեկավարի տեղակալի հետ և տեղի գործարարների հետ քննարկել տեղական տնտեսության ու զբոսաշրջության հետ կապված հարցերը։

Հանդիպումներին ներկա է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG