Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է մնում Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ


ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատել, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատել, արխիվ

Պետդեպարտամենտը երկրորդ օրն անընդմեջ անդրադառնում է տվյալ թեմային:

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է մնում այն կապակցությամբ, որ Լաչինի միջանցքը շարունակում է փակ լինել առևտրային, մարդասիրական և մասնավոր ավտոմեքենաների համար: Այս մասին երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստից առաջ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ նոր բան կարող է ասել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պաշտոնական Վաշինգտոնի ձեռնարկած քայլերի մասին:

«Ես Նյու Յորքի գործընկերներին կթողնեմ խոսել Անվտանգության խորհրդի նիստի մասին, բայց դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը ներկայացնելու է Միացյալ Նահանգները և մասնակցելու է նիստին որպես օգոստոս ամսվա նախագահող», - նշել է Պատելը:

Նա բավարարվել է վերահաստատելով, որ Միացյալ Նահանգները «նվիրված է մնում Հարավային Կովկասում խաղաղ և բարգավաճ ապագային նպաստելուն ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ տարածաշրջանում՝ դաշնակիցների, ինչպես նաև այդ հարցով գործընկերների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG