Երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։
Ըստ կուսակցության հաղորդագրության՝ նրանք անդրադարձել են «Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով արդեն ութ ամիս Արցախում շարունակվող և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը»:
ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին, տարածաշրջանի իրավիճակին և զարգացումներին, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը: