Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Ազգային ժողովի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները, ինչպես նաև անդրադարձ է եղել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը:
Ալեն սիմոնյանը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և արագ ապաքինում մաղթել տուժածներին: