Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ են հրավիրվել օտարերկրյա ռազմական կցորդները


Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները պաշտպանության նախարարություն են հրավիրել օտարերկրյա ռազմական կցորդներին և կրկնել երկուշաբթի օրը հայկական կողմի հասցեին հնչեցրած մեղադրանքները, թե հայկական կողմը ամրաշինական աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, «զանգվածաբար զինում խաղաղ բնակչությանը, հայ-ադրբեջանական սահմանին էլ ռազմական տեխնիկա և հրետանային կայանքներ կենտրոնացնում»։

«Առանձնահատուկ կերպով ընդգծվել է հակառակորդի նման գործողությունների անթույլատրելիությունը, որը փորձում է Հայաստանում Եվրամիության առաքելությունը որպես իր ապօրինությունները քողարկող գործիք օգտագործել», - փոխանցում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Ադրբեջանական կողմի մեղադրանքների ֆոնին Հայաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելությունը նախօրեին հայտարարել է, որ հայ - ադրբեջանական սահմանային գոտում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում։ X-ի (Թվիթեր) իր էջում առաքելությունը շեշտել է՝ ամենօրյա ռեժիմով հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ - ադրբեջանական սահմանային գոտու երկայնքով պարեկություն իրականացնող 4 օպերատիվ բազաներից:

Երեկ էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց Եվրամիության դիտորդների ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակված կրակոցների մասին, ինչը ԵՄ առաքելությունը հաստատեց՝ չնայած Բաքվի հերքմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG