Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը սպասվում է սեպտեմբերին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Թե որտեղ են լինելու այդ բանակցությունները, Մարուքյանը չի նշել:
Խաղաղության պայմանագրի շուրջ վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին՝ Մոսկվայում՝ արտգործնախարարների մակարդակով: