Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհների զոհերի թիվը, ըստ վերջին պաշտոնական տվյալների, հասել է 99-ի:
Տեղական իշխանությունները զգուշացրել են, որ այդ թիվը հեռու է վերջնական լինելուց: Հարյուրավոր մարդիկ դեռ անհետ կորած են համարվում։ Փրկարարների փոխանցմամբ՝ առայժմ հաջողվել է ուսումնասիրել այրված տարածքի 3 տոկոսը միայն։
Հավայան կղզիների նահանգապետը հայտնել է, որ պատմական Լահայնա քաղաքում ավերվել է ավելի քան 2700 շենք։
Հրդեհների պատճառներն այս պահին դեռևս անհայտ են, հետաքննություն է ընթանում։