Մատչելիության հղումներ

Բաքուն դատապարտում է արցախցիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու Մադրիդի որոշումը


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ

Պաշտոնական Բաքուն դատապարտում եւ անընդունելի է համարում արցախցիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու Իսպանիայի կառավարության որոշումը:

Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատունն էր X-ի (Թվիթերի) իր էջում տեղեկացրել, որ Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը որոշել է աջակցել Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու:

«AECID_es -ն (Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպություն - խմբ․ ) ակտիվացնում է իր մարդասիրական ակցիան Acontraelhambre -ի («Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» - խմբ․)՝ օգնելու 1000 մարդու, ովքեր տեղահանվել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով», - հայատառ գրառմամբ հայտարարել է գերատեսչությունը։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխան գրառմամբ հայտարարել է՝ «անընդունելի է» Իսպանիայի աջակցությունը, Ադրբեջանը «խստորեն դատապարտում է այդ ոչ կառուցողական մոտեցումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG