Հնգօրյա այցով Ռուսաստան և Բելառուս է մեկնում Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուն։ Օգոստոսի 14-ից 19-ը նախատեսված այցի շրջանակներում Շանֆուն նախ Մոսկվայում կմասնակցի Միջազգային անվտանգության XI համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով։
Ռուսաստանի մայրաքաղաքում նա բանակցություններ կվարի նաև ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ։
Չինաստանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ Բելառուս կատարած այցի ընթացքում Լի Շանգֆուն կհանդիպի այդ երկրի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի և բարձրաստիճան զինվորականների հետ։
Լին վերջին անգամ Մոսկվայում էր անցած ապրիլին, այցի ընթացքում նա հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո երկու երկրները հայտարարեցին ռազմական կապերն ամրապնդելու պատրաստակամության մասին։