Մատչելիության հղումներ

Լեհաստանում երկու ռուս է ձերբակալվել՝ «Վագներ»-ի քարոզչական նյութերը տարածելու համար


Լեհաստանում երկու ռուս է ձերբակալվել՝ Կրակովում և Վարշավայում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության քարոզչական նյութերը տարածելու համար, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։

Նրա խոսքով՝ ձերբակալվածները մեղադրվում են նաև լրտեսության համար։

Վերջին շաբաթներին Լեհաստանն արդեն առնվազն 18 մարդ է ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։ Ձերբակալվածների թվում բացի ռուսներից նաև բելառուսներ և ուկրաինացիներ են։

Այս տարվա մարտին պաշտոնական Վարշավան հայտարարել է երկրում «ռուսաստանյան լրտեսական ցանցի» բացահայտման մասին, որն ըստ լեհ քննիչների, տեղեկություններ է հավաքագրել Լեհաստանում ռազմական և քաղաքացիական օբյեկտների մասին, հրահրել հակաուկրաինական և ընդդեմ ՆԱՏՕ-ի տրամադրություններ, ինչպես նաև դիվերսիա են ծրագրել:

Լեհական հետաքննությունը պնդել է, որ ռուսաստանյան գործակալները մասնավորապես պլանավորում էին պայթեցնել Ուկրաինա զենքով և մարդասիրական օգնություն տեղափոխող գնացքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG